Քաղաքապետ. Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի22 մարտի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրային խորհրդում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր մայրաքաղաքի հիմնախնդիրների քննարկմանը: Ըստ Կարապետյանի, նոր փոքր շուկաների բացումը կնպաստի գյուղմթերքի վաճառքի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովմանը: Ինչպես նշել է քաղաքապետը, տարվա ընթացքում նախատեսվում է Երևանում բացել 12 փոքր շուկա: Մեկնաբանելով քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելելու մասին հայտարարությունը՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դրանով քաղաքապետարանը լոկ ի կատար ածեց դեռ 2004թ. ընդունած օրենքը: «Մեզ մեղադրում են նրանում, որ մենք անտեսում ենք փողոցային առևտրով զբաղվող սոցիալապես անապահով մարդկանց շահերը, սակայն մենք ի սկզբանե նրանց առաջարկեցինք առևտրի համար նախատեսված տեղեր, շուկաներ, որտեղ նրանք կարող են կազմակերպել առևտուրը»,-ասել է Կարապետյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |