Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը մեկնարկում է «Քաղաքացիական հասարակություն հիմնադրամ-2011»-ը

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը մեկնարկում է «Քաղաքացիական հասարակություն հիմնադրամ-2011»-ը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի (ՔՀՀ) շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրի հայտերի և առաջարկների մրցույթ: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 8 000-10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրամաշնորհները մրցութային հիմունքներով կտրամադրվեն առնվազն երկու տարվա փորձառություն ունեցող ոչ կառավարական և շահույթ չհետապնդող տեղական հասարակական կազմակերպությունների (հ/կ): Դրամաշնորհները կօժանդակեն քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ուղղված ծրագրային առաջարկներին, այն է` հասարակության տարբեր շերտերի տեսակետների արտահայտման համար հնարավորությունների ընձեռնմանը, զարգացման գործընթացներում և քաղաքականությունների մշակման մեջ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներգրավման և մասնակցության ապահովմանը:

Հայտերն ընդունվում են մինչև 2011թ. ապրիլի 28-ը, հաղորդում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---