Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա գիտական լրագրության մեկօրյա սեմինար

Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա գիտական լրագրության մեկօրյա սեմինար

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա գիտական լրագրության մեկօրյա սեմինար, որին հրավիրվում են գիտությունը լուսաբանող բոլոր լրագրողները: Կքննարկվեն գիտական լրագրության խնդիրներն աշխարհում և Հայաստանում, լրագրողներին կներկայացվեն տեղեկություններ աստղադիտարանի և աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ, ինչպես նաև աստղագիտության հարակից թեմաներով /տիեզերական թռիչքներ, արտաերկրային քաղաքակրթություններ, պատմա-աստղագիտություն, աստղագուշակություն և այլն/: Կանցկացվի էքսկուրսիա աստղադիտարանով և կկազմակերպվի հյուրասիրություն:

Աստղադիտարանի ավտոբուսը մասնակիցներին Երևանից Բյուրական և հետ կտեղափոխի ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մոտից առավոտյան ժամը 10:00-ին և երեկոյան ժամը 18:00-ին: Ցանկացողները կարող են նաև ներկայացնել կարճ զեկուցումներ, որից հետո կկազմվի սեմինարի վերջնական ծրագիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---