Հայ երիտասարդները կիրազեկվեն Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության մասին

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում կազմակերպում է բանավեճ-քննարկում՝ «Ի՞նչ է կամավորությունը, ինչո՞ւ դառնալ կամավոր» խորագրով։

Թեմայի շուրջ որպես բանախոսներ հանդես կգան Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը և «ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը։ Ներկա կլինեն ինչպես Հայաստանում կամավորություն իրականացնող արտասահմանցի, այնպես էլ Հայաստանից կամավորական ծրագրերի մասնակցած երիտասարդներ, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Քննարկումը նպատակ ունի երիտասարդությանն իրազեկել Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության, միջազգային կամավորական ծրագրերի մասին, ինչպես նաև խրախուսել յուրաքանչյուրին՝ սեփական կամավորական ներդրումը կատարել հօգուտ իր բնակավայրի, իր երկրի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---