Երևանում «Մուշ» թռչնաֆաբրիկայի շենքում վերելակ է ընկնել. կան տուժածներ

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ժամը 18.29-ին ստացված տեղեկության համաձայն` ժամը 18.25-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 97 հասցեում գտնվող «Մուշ» թռչնաֆաբրիկայի շենքի վերելակի 3-3,5 մ բարձրությունից ընկնելու հետևանքով վերելակում գտնվող թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 45-րդ շենքի թիվ 48 բնակարանի բնակիչ 1987թ. ծնված Վարդան Գևորգյանը և Երևան քաղաքի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան բնակիչ 1974թ. ծնված Արամ Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում է արտակարգի իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---