Առաջիկայում երևանցիները կկարողանան իրենց հանգիստն անցկացնել Մոնրեալի այգում26 մարտի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի և Մոնրեալի միջև հետագա համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Կանադայում հայկական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետի պատրաստակամությունը Երևանի և Մոնրեալի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցություն ծավալելու առումով, ավելացնելով, որ առաջնորդարանը ևս հետաքրքրված է և ակտիվ մասնակցություն ունի այս հարաբերություններում: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և գործընկեր քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները պետք է լինեն առարկայական և ստանան համագործակցության նոր որակ ու ընթացք: Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջերս ներդրված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկություն ունենք, որ յուրաքանչյուր անհատ Երևանում, թե Երևանի սահմաններից դուրս, իր կարողությունների չափով օգնի իր դպրոցին: Դպրոցը այսօր կարիքներ ունի, և ցանկացած օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: Ցանկացած կամավոր վճարում պետք է նպատակային ծախսվի, և այդ ամենը կայքի միջոցով թափանցիկ ու հասկանալի պետք է լինի բոլորի համար»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Կանադայում հայկական թեմի առաջնորդը ողջունել է քաղաքապետի այս ձեռնարկը. «Ես այս քաղաքի զավակն եմ և ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ հանգանակությունը` օգնելու իմ հարազատ դպրոցին»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` խոստանալով, որ այս նախաձեռնության մասին կտեղեկացնի նաև Կանադայի հայ համայնքին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանում Մոնրեալի այգի ստեղծելու ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կպատրաստի և կանադական կողմին կներկայացնի համապատասխան նախագիծ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |