Սինգապուրի հայ համայնքը մեծ շուքով նշել է երկրի ամենահին քրիստոնեական եկեղեցու 175-ամյակը28 մարտի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրի հայկական համայնքը մարտի 27-ին նշել է իր եկեղեցու 175-ամյակը, ինչի առթիվ տոնակատարություններին մասնակցելու նպատակով 160 հայեր էին ժամանել շուրջ 20 երկրներից: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Սինգապուրի Հիլ փողոցում. այն ամենահին քրիստոնեական եկեղեցին է և ազգային հուշարձան է դարձել 1973 թ.: Այդ օրվա առթիվ եկեղեցու հոգաբարձուները շաբաթ գալա ընթրիք էին կազմակերպել «Ռաֆլզ» հյուրանոցում, որը 1887 թ. կառուցել են հայազգի եղբայրներ Տիգրան և Ավետիք Սարգիսները։ Հատուկ այս տոնակատարության համար Սինգապուր ժամանած արքեպիսկոպոսը պատարագ է մատուցել Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակի օրը: Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոն, որը ևս պատարագի մասնակիցների թվում էր, հարցազրույց է տվել The Straits Times թերթին, որում նշել է, որ հայկական եկեղեցին և համայնքը Սինգապուրի ժառանգության կարևոր մասն են: Սինգապուրում ապրում է շուրջ 80 հայ։ Փոքրաթիվ համայնքը վերջին հինգ տարում կրկնապատկվել է` հիմնականում Հայաստանից տեղափոխվածների հաշվին։ Վերջին երկու տարիների ընթացքում Սինգապուրում 10 հայ երեխա է ծնվել:
Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |