Սլավոնական համալսարանի ուսանողները քննարկելու են Հրաչ Քեշիշյանի հետ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի քննարկումը: Քննարկմանը ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմի դիտումը բուհում անց է կացվել երկու օր, հայտնում են Սլավոնական համալսարանից:

Դիտումից հետո ուսանողները ցանկություն հայտնեցին հանդիպել ֆիլմի ստեղծողների հետ: Քննարկման ժամանակ ուսանողությունը իրենց հետաքրքրող հարցերը կհղի հյուրերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---