10 տարվա ընթացքում շինարարության արդյունքում լուրջ բնապահպանական ու սոցիալական վնաս է հասցվել Երևանին

10 տարվա ընթացքում շինարարության արդյունքում լուրջ բնապահպանական ու սոցիալական վնաս է հասցվել Երևանին

PanARMENIAN.Net - Քաղաքաշինությունը Երևանում վերջին 10 տարիներին բնապահպանական ու սոցիալան մեծ վնաս է հասցրել մայրաքաղաքին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ նրա, կառուցապատումը Երևանում իրականացվում է սեյսմիկ անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով: Բացի այդ, մայրաքաղաքի համար ակտուալ խնդիր է դարձել շրջակա միջավայրի աղտոտումն ու աղբահանությունը:

«Նուբարաշենի աղբանոցը մեծ խնդիրներ է հարուցում քաղաքի համար և այդ խնդիրը քաղաքապետարանը չի կարող լուծել միայնակ: Այստեղ հարկավոր է կառավարության աջակցությունը»,-ասել է Կարինե Դանիելյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---