Երևան քաղաքի կենտրոնում «Ձերբազատվենք էժանագին դիմակներից» խորագիրը կրող ֆլեշ-մոբ տեղի ունեցավ29 մարտի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին` ժամը 16:00-ի սահմաններում, «Երիտասարդական Աշխարհ» հասարակական կազմակերպությունն իրականացրեց ֆլեշ-մոբ` «Ձերբազատվենք էժանագին դիմակներից» խորագրով: Քաղաքի կենտրոնում` Օպերային հարող փողոցներից, շուրջ 50 երիտասարդներ դիմակներով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտայի սկզբնամաս: Երիտասարդները կրում էին հետևյալ գրություններով դիմակներ` «Ես կեղծ մտավորական եմ», «Ես ծախված ընտրող եմ», «Ես անպիտան բժիշկ եմ», «Ես տուրիստ գցող եմ», «Ես 30 րոպեանոց գովազդ եմ», «Ես գլամուռ եմ», «Ես կեղծ հայրենասեր եմ», «Ես քյառթու եմ» և այլն: Շուրջ 50 նմանատիպ խոսքերով փորձ արվեց ցույց տալ հասարակության մեջ առկա էժանագին բարքերը և վնասակար սովորությունները: Վերջում երիտասարդներն այրեցին բոլոր դիմակները` ի նշան այն բանի, որ անհրաժեշտ է ձերբազատվել նման կեղծ և վնասակար դիմակներից և նպաստել հասարակության բարեփոխմանը, հաղորդում է ԵԱՀԿ լրատվական բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |