Սբ.Աստվածածնի եկեղեցու մոտ հնագիտական գտածոների մասին շուտ մոռացան. շինարարությունը շարունակվում է 4 ապրիլի 2011 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում Սբ.Աստվածածնի եկեղեցու մոտ շինարարական աշխատանքները շարունակվում են: Ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր պատի մեջ ներկառուցված 17-րդ դարի խաչքար, ինչպես նաև 17-րդ դարի պատնեշի բեկոր: Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց, որ հնագիտական պեղումների պատճառով շինարարությունը դադարեցվել է: Նրա խոսքով, դա Արարատյան թեմի որոշումն էր, և այժմ դիտարկվում է այն հարցը, թե ինչպես շարունակել շինարարությունը` հաշվի առնելով այդ վայրում հնագիտական պեղումների անցկացման անհրաժեշտությունը: Սակայն, ինչպես պարզել է շինհրապարակ այցելած PanARMENIAN.Net ի թղթակիցը, շինարարական աշխատանքներն այդ տարածքում շարունակվում են: Արդեն փորվել է հողի բավական մեծ հատված, ներդրվել են մետաղական պատնեշներ: Եկեղեցի այցելող մարդկանց համար հարավային կողմից մի նեղ ճանապարհ են թողել, որով կարելի է մոտենալ եկեղեցուն: Աշխատանքների ընթացքին հետևում է Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը, սակայն նրան միշտ չէ, որ կարելի է տեսնել շինհրապարակում, քանի որ, նրա խոսքով, նման անհրաժեշտություն չկա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |