Սեյրան Օհանյան. Ռազմական գործողությունները դադարել են, սակայն պատերազմը շարունակվում է 5 ապրիլի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում կայացավ: Միջոցառման շրջանակներում նախարարության շենքում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են լուսանկարների, կտավների, արծաթե աշխատանքների և հայկական գորգերի տաղավարներ: Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց «Սյուներ» ֆիլմը, որը պատրաստվել էր տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից: Ֆիլմում զինծառայողներն ու նրանց ազգականները պատմում են իրենց կյանքի, գործունեության և ապրումների մասին: Խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը շնորհավորեց բոլոր կանանց տոնի առթիվ` նշելով, որ հայ կանայք ուժեղ հենարան են երկրի համար: Ընդ որում, նա ընդգծեց, որ չնայած ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարել են, պատերազմը դեռ չի մոտեցել իր ավարտին: Այս համատեքստում Օհանյանը նշեց, որ Բաքուն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Սակայն նախարարն ընդգծեց, որ Հայաստանի ԶՈՒ հրամանատարությունն անում է ամեն ինչ, որպեսզի զինվորների ծառայությունը լիարժեք անվտանգության մեջ ընթանա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |