Երևանի կենտրոնում կհայտնվեն կանանց ուրվապատկերներ 7 ապրիլի 2011 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Շ. Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց) կանցկացվի ցուցահանդես «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության բացասական ազդեցության վերաբերյալ: Ցուցահանդեսին կներկայացվեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց խորհրդանշող 7 ուրվապատկերներ, որոնց վրա գրված կլինեն նրանց կյանքի իրական պատմությունները: Ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ երևույթի վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |