Հայաստանի կառավարությունը մտադիր է սեղմ ժամկետում հասնել լավ արդյունքների 7 ապրիլի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 7-ի կառավարության նիստը սկսել է Հովհաննես Շիրազի տողերով՝ շնորհավորելով կանանց, աղջիկներին, մայրերին տոնի կապակցությամբ: Իր ներածական խոսքում վարչապետը մասնավորապես ասել է. «Անդրադառնալով պետական ծառայությունների որակին, և մենք պարտավոր ենք օպերատիվ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, և կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի։ Առաջին այդպիսի քայլն արել ենք` փորձելով կանոնակարգել տեխնիկական զննման գործընթացը: Անհրաժեշտություն կա ավելի լայն լուսաբանել կառավարության այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ այս որոշման արդյունքում այն 5000 դրամ շորթումը, որ տեղի էր ունենում, այլևս չպետք է տեղի ունենա։ Դրա համար մենք վերացրել ենք բոլոր հիմքերը, որովհետև կառավարության որոշումով այսուհետև տեխնիկական զննում իրականացնող կազմակերպություններն իրենք պետք է շահագրգռված լինեն բարձր որակի ծառայություն մատուցել, որպեսզի քաղաքացիներն ընտրեն հենց իրենց ծառայությունը։ Սա առաջին քայլն էր, որ մենք ձեզ հետ միասին արել ենք»։ Վարչապետի խոսքերով, հաջորդ քայլերը նվիրված են լինելու Հանրապետության նախագահի կողմից ոստիկանության հետ հանդիպման ժամանակ բարձրացրած խնդիրներին։ Մասնավորապես, նախագահի հանձնարարականով կառավարությունը մոտակա շաբաթներին անդրադառնալու է մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, և պետական այն գործառույթները, որոնք այդ կոռուպցիոն ռիսկերն ստեղծում են, պետք է վերացնենք։ «Հաջորդ մեր քայլը նվիրված է լինելու կադաստրի աշխատանքներին, որտեղից նույնպես գալիս են դժգոհություններ, ինչպես նաև ՔԿԱԳ-երի աշխատանքներին. քաղաքացիները նույնպես դժգոհում են, որ այդտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Մենք ձեզ հետ միասին անդրադարձել ենք անձնագրերի տրամադրման գործառույթներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Մեր վերջին մոնիտորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր կոռուպցիան այդ բնագավառում իսպառ բացակայում է։ Նշանակում է` երբ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում, կարգերը պարզեցնում է, դարձնում է թափանցիկ, մենք կարողանում ենք հասնել հաջողության, և իմ կողմից թվարկված ոլորտներում նույնպես մենք կարճ ժամանակահատվածում պետք է հասնենք նույն արդյունքներին, ինչին մենք հասանք անձնագրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու պարագայում»,-ասել է վարչապետը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |