ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ծանոթացել է Օշականի հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին 7 ապրիլի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Դեսպանը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում անվանեց Օշականի հուշահամալիրը հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից մեկը: Անդրանիկ Նիկողոսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` հուշահամալիրի բարեկարգման ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել: Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգումն էր: Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին` Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ, ասվում է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |