Կառավարությունը կողմ է տարկետման տրամադրմանը դպրոցը դեռևս չավարտած անձանց 7 ապրիլի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի իր նիստում ի կատարումն ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի որոշել է 2011թ. գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, Հայաստանի վարչատարածքային միավորումներում` զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։ Զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռևս չավարտած անձանց։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |