ՀՀ կառավարություն. Նվազագույն աշխատավարձի վերանայումը լարվածություն կառաջացնի բյուջեում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը քննության է առել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջադրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարության եզրակացության համաձայն օրենքի այս նախագիծը բյուջեում անխուսափելիորեն առաջացնելու է լարվածություն, ինչի հետևանքով աճելու են բյուջեի պակասուրդը և պարտքը` հանգեցնելով ֆիսկալ անկայունության։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել ներկայացված օրինագծին, որը կառավարության եզրակացության հետ սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է նախագծի հեղինակներ, ՀՅԴ խմբակցության պատգամավորներին հրավիրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ներկայացնել օրինագծի մերժման փաստարկները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---