Արման Բաբաջանյան. Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չի լռեցնի մեզ, «Ժամանակը» կշարունակի իր գործունեությունը 7 ապրիլի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Արմինե Օհանյան. ՀՀ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում կատարված ուղղումները չեն բխում մամուլի շահերից: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հյատարարել է «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Ըստ նրա, եթե ուշադրություն դարձնենք այն դատավարություններին, որոնք տեղի են ունեցել ուղղումների ընդունումից հետո, ապա կհասկանանք, որ տպագիր մամուլը հայտնվել է այս օրենքի ծուղակում: Նա նշել է, որ նույնիսկ լրագրողական էթիկայի պահպանման դեպքում թերթերն այնուամենայնիվ տուժում են, քանի որ միևնույն է բողոքներ ներկայացվում առ այն, թե քաղաքական գործչին վիրավորել է այս կամ այն արտահայտությունը: «Եթե թերթը հնարավորություն է տալիս կարծիք հայտնել, իսկ քաղաքական գործիչը պատրաստ չէ դրան, թերթը հայտնվում է աnհեթեթ մի իրավիճակում»,-ասել է նա: Իր հերթին «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նշել է, որ այդ գործընթացը քաղաքական միտումներ ունի, որի նպատակն է վերահսկել մամուլը: Ըստ նրա, իշխանություններն ի դեմս մամուլի սպառնալիք են տեսնում: Նա նշել է, որ այսօր դատավարության մասնակիցներ են միայն անկախ թերթերը: Բաբաջանյանը նշել է, որ այսօր դատավարության ընթացքում պարզվել է, որ Սարգիս Գրիգորյանը, որը ներկայացնում է Քոչարյանների ընտանիքի շահերը «Ժամանակ» և «Հրապարակ» թերթերի դեմ դատավարություններում, իրականում փաստաբան չէ: Հիմնվելով դրա վրա՝ Բաբաջանյանը նշել է,որ վերջինս իրավունք չունի վարձատրություն պահանջել իր ծառայությունների դիմաց մեղադրվող կողմից: Նա նշել է նաև, որ անկախ ամեն ինչից թերթը կշարունակի գործունեությունը: «Ոչ Սարգիս Գրիգորյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չեն ստիպի մեզ լռել: Նույնիսկ, եթե դատավարությունն ավարտվի Քոչարյանի ընտանիքի օգտին, թերթի ընթերցողները, որը հրատարակվում է նաև Լոս Անջելեսում, մտադիր են հանգանակություն անել և վճարել անհրաժեշտ գումարն այդ ընտանիքին»,-ասել է նա: 2010թ. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» թերթի դեմ այդ պարբերականում երեք հրապարակումների առնչությամբ: Թերթում հրապարակված երկու նորություններն ու մեկ հոդվածը վերաբերում էին Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործունեությանը: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում թերթից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |