Երևանում կրկին ինքնասպանություն է կանխվել

Երևանում կրկին ինքնասպանություն է կանխվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ժամը 23.11-ին քաղաքացի Ա.Ղարիբյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրայից մի քաղաքացի պատրաստվում է ինքնասպանության փորձ կատարել:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:

Դեպքի վայր հասնելուն պես, պարամեդիկ-փրկարարների և քաղաքացի Ա.Ղարիբյանի կողմից կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը, որը եղել է անսթափ վիճակում:

Դեպքի վայր ժամանած Դավիթաշենի ոստիկանության բաժնի աշխատակցի կողմից տվյալ քաղաքացին` Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի 31 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ 1972թ. ծնված Դմիտրիյ Յացինան ուղեկցվել է Մաշտոցի ոստիկանության բաժին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---