Երևան-Վանաձոր ճանապարհին միկրոավտոբուս է շրջվել

Երևան-Վանաձոր ճանապարհին միկրոավտոբուս է շրջվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին՝ժամը 09.40-ին, ՝ տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը եվ փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ալավերդի-Երևան երթուղու ՛՛Ֆորդ՛՛ մակնիշի 26-83 Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Գագիկ Մարգարյան, ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապար-հի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել են 12 ուղևոր: Թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երկուսը`1983թ.-ին ծնված Մարտին Ավետիսյանը և 1961թ.-ին ծնված Աիդա Սարգսյանը: Տուժածները տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստացել են 1-ին բուժօգնություն և դուրս գրվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---