Ակադեմիայում ամփոփել են 2010 թվականի գիտական գործունեության արդյունքները![]() 15 ապրիլի 2011 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ամփոփեց 2010 թվականի գիտական գործունեության արդյունքները: Ժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գիտնականներ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից: Իր ելույթում Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց «Գիտությունների ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի մշակումը, որն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Նշվեց նաև, որ ակադեմիայի նոր անդամներ են դարձել բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ: Ժողովի հատուկ հյուրն էր Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: ԳԱԱ նախագահը հատուկ նշեց ակադեմիայի աշխատողների աշխատավարձի բարձրացման փաստը, որը միջին հաշվով այժմ կազմում է 59.7 հազար դրամ: Ժողովի ընթացքում կլինեն գիտաժողովներ մաթեմատիկական և տեխնիկական, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և երկրի մասին, ինչպես նաև հայագիտության ու հասարակական գիտությունների ոլորտում: Ակադեմիայի համակարգում այժմ աշխատում է 4056 մարդ, որից 2439-ը` գիտական աշխատողներ են, 660 ակադեմիկոսներ, 62-ը թղթակից անդամներ, 334 գիտության դոկտորներ, 1126 գիտության թեկնածուներ և 979 առանց գիտական աստիճանի գիտաշխատողներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |