Հայաստանում 3.000 ԱՄՆ դոլարով ապօրինի իրացվել է մոտ 3 կգ մետաղական սնդիկ

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված «վերահսկելի գնում» օպերատիվ- հետախուզական միջոցառման արդյունքում ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Յուրի Սարգսյանը, Զավեն Զոհրաբյանը, Բենիկ Սարգսյանը և Սերգո Մաիլյանը, որոնք 3.000 ԱՄՆ դոլար գումարի վարձատրության պայմանով, ապօրինի իրացրել են 3 կգ 300 գր ընդհանուր քաշով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն, հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---