Արմեն Աշոտյան. Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ մոտենալ մասնագիտության ընտրությանը

Արմեն Աշոտյան. Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ մոտենալ մասնագիտության ընտրությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ խոհանոց-լաբորատորիայի, համտեսի ու հանդիսությունների սրահի, ինչպես նաև ուսումնական հյուրանոցի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Ինչպես միջոցառմանը հայտարարել է Արմեն Աշոտյանը, նախարարությունը բարձր է գնահատում քոլեջի կոլեկտիվի ու ուսանողների ինովացիոն մոտեցումները աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման ու կրթության բովանդակության արդիականացման ուղղությամբ: Նա նշել է նաև, որ Հայաստանում արդեն բարձրագույն կրթություն ստանալու ավանդույթ է ձևավորվել: Սակայն, ըստ նախարարի, վիճակը մի փոքր փոխվել է: «Երիտասարդները սկսել են առավել պրագմատիկ ու հիմնավորված մոտեցում ցուցաբերել մասնագիտության ընտրության հարցում»,-ասել է նա: Ըստ նրա, ավելի լավ է լինել միջին մասնագիտական ուսումնական հաստատության լավ շրջանավարտ երաշխավորված աշխատատեղով, քան հերթական տնտեսագետ ու իրավաբան լինել մշուշոտ ապագայով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---