Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի դեսպանը քննարկել են Վիրահայոց թեմի խնդիրները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի դեսպանը քննարկել են Վիրահայոց թեմի խնդիրները

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ամենայն Հայոց Հայրապետը նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավետ առաքելություն Հայաստանումª գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև միջեկեղեցական հարաբերություններին և Վիրահայոց թեմի խնդիրներին` հույս հայտնելով, որ առկա այդ խնդիրները կգտնեն իրենց պատշաճ լուծումը:

Իր հերթին Վրաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար, անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամությանը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Վրաստանի տնտեսական և հոգևոր կյանքի, ինչպես նաև երկու պետությունների համագործակցության մասին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---