Երևանյան օդի փոշին հասել է Արաբական երկրների անապատներից20 ապրիլի 2011 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքում և մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է Արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Մթնոլորտային օդում որևէ այլ բաղադրիչի նորմայից գերազանցում չի դիտվել: Կատարվել է օդի նմուշառում, նորմայից փոշու գերազանցումը հայտնի կդառնա մի քանի ժամից: Մասնագետների նախնական գնահատումներով գերազանցումը կազմում է 2-2.3 անգամ, մինչդեռ վտանգավոր սահման է համարվում 30-40 անգամ գերազանցումը: Մասնագետների հավաստմամբ` մի քանի ժամից փոշին ծանրության հաշվին կնստի գետնին և մշուշը կվերանա: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |