Մոսկվաբնակ դպրոցական Սերժ Հարությունյանին մեղադրում են մի քանի մարդու դեմ մահափորձ կատարելու մեջ

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ դպրոցական Սերժ Հարությունյանին մեղադրում են մի քանի մարդու դեմ մահափորձ կատարելու մեջ: Ըստ քննության վարկածի, ապրիլի 11-ի առավոտյան 16-ամյա իններորդ դասարանցի Հարությունյանը 10 իր հասակակիցների հրավիրել էր իր բնակարան: Դեռահասները ալկոհոլ են օգտագործել: Ծագած վեճի արդյունքում Հարությունյանը ծանր վիրավորել է դանակով 16-ամյա Ուլյանա Սելեզնյովային, 15-ամյա Անտոն Գրեկովին, 13-ամյա Միխայիլ Պետրովսկուն ու 16-ամյա Գլեբ Բաշիրովին: Ըստ ապրիլի 20-ի տվյալների, հիվանդանոցից դուրս է գրվել միայն Պետրովսկին:

Ողջ մնացած հյուրերը պնդում են, որ ամենից հետո Հարությունյանը փորձում էր դուրս թռչել 11-րդ հարկից, սակայն, նրան ետ պահեցին: Մեղադրյալն ասում է, որ ոչինչ չի հիշում և չի կարող խոստովանել իր մեղքը: Դատարանը կալանավորել է Հարությունյանին: Դպրոցականի փաստաբան Սամվել Յոլյանը բողոքարկել է այդ որոշումը, սակայն այն դեռ չի բավարարվել:

Սոցիալական «ՎԿոնտակտե» ցանցում խումբ է ստեղծվել ի պաշտպանություն Հարությունյանի: Խմբի հեղինակներն առանց հղումների որևէ աղբյուրի պնդում են, որ Հարությունյանը խելոք տղա է և ուղղակի չէր կարող հարձակվել ոչ մեկի վրա: Ըստ խմբի ստեղծողների, իրականում դեբոշը սարքել է Գրեկովը, իսկ Հարությունյանն ուղղակի փորձել է պաշտպանել Ուլյանային և «պատահաբար մի քանի հարված է հասցրել տղաներից յուրաքանչյուրին», գրում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---