Հրազդանի գազանանոցի կենդանիները օգնության կարիք ունեն20 ապրիլի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հրազդանի կենդանաբանական այգու կենդանիների համար կազմակերպվել է դրամահավաք. վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում` սննդի, դեղորայքի եւ այլ պայմանների բացակայության պատճառով: «Մեր կենդանիների անօգնական վիճակը դրդում է մեզ դիմել այս քայլին` խնդրելով համաքաղաքացիների օգնությունը: Քանի որ հիմա չունենք այցելուներ, կենդանիները ծանր վիճակում են հայտնվել, չունեն սնունդ, դեղորայք, վանդակների վերանորոգման խնդիրներ կան»,-ասաց գազանանոցի հիմնադիր տնօրեն Արմենակ Ավետիսյանը: Նրա խոսքերով կենդանիների համար ամենավատ շրջանը ձմեռն է, քանի որ սննդի խնդիրներից բացի հարկ է լինում լուծել նաեւ ջեռուցման խնդիրը: «Ձմռանը բավարար պայմաններ չլինելու պատճառով կենդանիների թիվը զգալիորեն նվազել է. նախկինում եղել է 30 տեսակ 80 գլուխ կենդանի: Այս պահին գազանանոցում կա 20 տեսակի 40 գլուխ կենդանի: Ձմռան ամիսներին կորցրեցինք կենդանիների: Ցուրտը մեծապես վնասեց հատկապես ծովախոզուկներին. նրանց համար չկար անհրաժեշտ ջեռուցում»,-նշեց գազանանոցի տնօրենը: Ա. Ավետիսյանի հավաստամամբ, թեեւ քաղաքապետարանը երբեմն օգնում է գազանանոցին, սակայն դա եւս բավական չէ: Կենդանաբանական այգին աշխատողներ չունի. կենդանիների հետ աշխատում են կամավորները: Կենդանաբանական այգու ծախսերը հիմնականում հոգում են դրամահավաքների կամ բարերարների նվիրատվությունների օգնությամբ: Օգնություն ցուցաբվերելու համար կարող եք նաև զանգահարել 094. 791. 307: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |