Ավազափոշու պատճառով Երևանի բնակիչներին խորհուրդ են տալիս տանը մնալ

PanARMENIAN.Net - Ավազափոշու հետևանքով Երևանի բանկիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ երկարատև զբոսանքների և պատուհանները փակ պահել: Ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի գիտաշխատող Նելլի Հովհաննիսյանը, դեռ դժվար է ասել, թե ավազի փոշին վտանգ ներկայացնում է, թե ոչ, քանի որ օդի հետազոտման արդյունքների մասին տեղեկատվություն դեռ չկա:

Սակայն մասնագետը խորհուրդ է տվել դիմել անվտանգության նվազագույն միջոցների: Այդ առումով նա խորհուրդ չի տվել մայրաքաղաքի բնակիչներին պաշտպանիչ դիմակներ կրել, քանի որ դիմակը կարող է լինել կրկնակի վարակի աղբյուր:

Երևան քաղաքում և մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---