Կենտրոնի ծնողներ. Մանկապարտեզների բացման ժամի մասին քաղաքապետի որոշումը իրավական ուժ չունի

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոն համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների մի խումբ ծնողներ այսօր Երևանի քաղաաքապետարանում հանդիպել են քաղաքապետարանի աշխատակազմի Կրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Սիլվա Աչոյանի հետ`քննարկելու քաղաքապետի վերջին հրահանգը մանկապարտեզների բացման ժամի վերաբերյալ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց հանդիպման մասնակից ծնողներից մեկը, ծնողները ներկայացրին իրենց դգոհություն քաղաքապետի հրահանգի առնչությամբ, համաձայն որի Կենտրոնի մանկապարտեզներ երեխաները պիտի հաճախեն ամենաուշը 8:30, որպեսզի չառաջացնեն խցանում մայրաքաղաքի Կենտրունում առավտոյան ժամերին:

“Մեզ Սիլվա Աչոյանը հայտնեց, որ սա դեռ որոշում չէ, այլ ընդհամենը փորձնական ծրագիր: Մենք մեր հերթին նշեցինք, որ համաձայն օրենքի, ծնողներն ու նախադպրոցական հաստատությունները կարող են պայմանավորվածության գալ, և երեխաները մանկապարտեզ հաճախեն ազատ գրաֆիկով: Քաղաքապետի հրահանգը որևէ իրավական ուժ չունի”,- նշեց Կենտրոն համայնքը ներկայացնող ծնողը:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանի ներկայացուցիչ-ծնողներ հանդիպման ընթացքում կողմերը որևէ լուծման չեն եկել: Սիլվա Աչոյանը փոխանցել է ծնողներին, որ մայիսի 16-17 պարզ կդառանա` ուժի մեջ կմտնի արդյոք փորձնական ծրագիրը թե ոչ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---