Հայաստանում կգործի 911-ի հայկական տարբերակը

Հայաստանում կգործի 911-ի հայկական տարբերակը

PanARMENIAN.Net - «Ոչ մի պետություն միայնակ չի կարող պայքարել բնական աղետների դեմ»,- Երևանում «Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացումը» միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքերով, այսօր բնական աղետները լուրջ մարտահրավեր են աշխարհի համար: «Աշխարհի երկրների նման մենք փորձում ենք կառուցել երկիր, որը պատրաստ կլինի բնական աղետների հետևանքների հաղթահարմանը»,- նշել է Երիցյանը: Այդ առումով նա նշել է, որ Հայաստանում նույնպես նկատվում են տարաբնույթ բնական աղետներ, որոնց հաղթահարման համար պետք է որոշակի միջոցներ ձեռնարկել:Նրա խոսքերով, նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարում առաջիկայում երկրում ճգնաժամային կառավարման կենտրոն բացելու համար: Նա նաև հաղորդել է, որ մոտավորապես 2-3 ամիս անց երկրում գործելու է 911-ի հայկական մոդելը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---