Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի նախաձեռնությամբ կաճի երեխայի անվանական ծառը և ֆինանսական բարեկեցությունը

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի նախաձեռնությամբ կաճի երեխայի անվանական ծառը և ֆինանսական բարեկեցությունը

PanARMENIAN.Net - Տարեսկզբին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացրեց իր նոր մանկական կուտակային ժամկետային ավանդի ծառայությունը` պարտավորվելով բացված յուրաքանչյուր մանկական ավանդի համար տնկել մեկ ծառ:

Ապրիլի 10-ին և 17-ին Երևան քաղաքի Օղակաձև և Նոր Նորք այգիներում ավելի քան 600 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու ծառատունկ: Յուրաքանչյուր երեխայի նաև տրամադրվել էր իր անունը գրելու համար հատուկ ցուցանակ և կանաչ «անձնագիր», որում գրանցված են տնկված ծառի տվյալները և նկարը:

«Մանկական ավանդները և ծառատունկը համադրել ենք, մի քանի պատճառով, նախ որ երկուսն էլ դրական երևույթներ են, իսկ ծառատունկը նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը, երկրորդ, որ ծնողները կարող են ականատեսը լինել թե ինչպես է իրենց երեխայի մեծանալուն զուգընթաց աճում նրա ծառը և ֆինանսական բարեկեցությունը, և երրորդ, որ այն բնորոշ է հայկական մշակույթին և խորհրդանշում է ընտանիք, արմատներ, սերունդներ գաղափարները», ասաց Ասթրիդ Քլիֆֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---