Երևանում մեքենա է պայթել, վարորդը տեղում մահացել է

Երևանում մեքենա է պայթել, վարորդը տեղում մահացել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի հանրակացարանների մոտ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում, պայթյուն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ին Թևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 52-ամյա Հովսեփ Նազարյանը տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---