Վերջին երեք օրերին Հայաստանում մի շարք խոշոր ավտովթարներ են եղել26 ապրիլի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Վերջին երեք օրերին Հայաստանում մի շարք խոշոր ավտոպատահներ են տեղի ունեցել: Ապրիլի 23-ին՝ժամը 17.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 34-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛ԲՄՎ՛՛ մակնիշի 15 ՕՕ 984 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ`1985թ.-ին ծնված Արման Հովսեփյանը և1986թ.-ին ծնված Թագուհի Թեգնեյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Չարենցավան քաղաքի հիվանդանոց: Արման Հովսեփյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Թագուհի Թեգնեյանը տեղափոխվել է Երևան քաղաքի ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն: Ապրիլի 23-ին՝ ժամը 21.57-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Խաչիկ Դադոյանին պատկանող ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի Տ 0975 պետհամարանիշի և Զորիկ Գրիգորյանին պատկանող ՛՛ՎԱԶ-2106՛՛ մակնիշի 31 ԼՍ 799 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Վթարի հետևանքով վարորդները ստացել են ոտքերի ջարդվածքներ: Տուժածները տեղափոխվել են Գավառ քաղաքի հիվանդանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.13-ին, մարվել`22.20-ին: ՎԱԶ-2107՛՛ մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ, իսկ ՛՛ՎԱԶ-2106՛՛ մակնիշի ավտոմեքենայում այրվել է առջևի հատվածը և սրահը` մասամբ: Խ.Դադոյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Զ.Գրիգորյանինը` բավարար: Ապրիլի 24-ին՝ժամը 01.23-ին, ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին` Պուշկինի լեռնանցքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կանչի վայրում այրվող ավտոմեքենա չի հայտնաբերվել: Տեղեկատվություն է ստացվել, որ այրված ավտոմեքենան հայտնաբերվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում: Տեղում պարզվել է, որ ճանապարհից դուրս` 6-7 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է ամբողջությամբ այրված ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի 8125 Տ պետհամարանիշի ավտոմեքենա, որում գտնվել է այրված դի: Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ: Դեպքով զբաղվում են են ոստիկանության օպերատիվ խմբերը: Նույն օրը՝ժամը 09.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Միցուբիշի Պաջերո՛՛ մակնիշի 50 ՕՕ 257 պետհամարանիշի (վարորդ՝ Վ.Մելքոնյան, ծնվ. 1960թ.) և ՛՛Էրո+՛՛ տաքսի ծառայության ՛՛ՎԱԶ-2107՛՛ մակնիշի Տ 7398 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ.Մելքոնյանը և տաքսու ուղևոր,1981թ.-ին ծնված Հ.Վարդանյանը տեղափոխվել են Երևան քաղաքի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստա¬նա¬լով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել: Նույն օրը՝ժամը 16.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում տեղի է ունե¬ցել ավտոպատահար և ան¬հրա¬ժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է տարածքի մաքրում` վառելիքա¬քսու¬կային նյութերից: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Մերսեդես C 180՛՛ մակ¬նիշի 10 ԼԼ 310 պետհամարանիշի և ՛՛Մեր¬սեդես G՛՛ մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ Գ.Մելիքյան, ծնվ. 1989թ.) ավտոմեքենաները, ինչի հե¬տևան¬քով ՛՛Մերսեդես G՛՛ մակնիշի ավտոմեքենան շրջվել է: ՛՛Մերսեդես C 180՛՛ մակ¬նիշի ավտոմեքենայի վարորդ ,1970թ.-ին ծնված Ալվարդ Թամիրյանը և ուղևոր,1961թ.-ին ծնված Արփիկ Թամիրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք¬նե¬րով տեղափոխվել են ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն, որտեղ Ալվարդ Թամիրյանը մահացել է, իսկ Ար¬փիկ Թամիրյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Ապրիլի 25-ին՝ ժամը 07.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում` տեղի է ունեցել ավտոպատահար և ան¬հրա¬ժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛ԲՄՎ՛՛ մակ¬նիշի 03 ՏՕ 029 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը: Փրկարարների ուժերով վարորդը (մոտ 45 տարեկան, ինքնությունը չի պարզվել) դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր, հաղորդում է Հայաստանի ԱԻ նախարարության տեղեկատվական կենտրոնը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |