ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 10 միլիոն դրամ Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարին27 ապրիլի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարի գլխավոր հովանավորը՝ հատկացնելով 10 միլիոն դրամ կազմակերպչական ծախսերը հոգալու համար:Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը: Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համագումարին նաև մասնակցեց հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է: Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |