Հայաստանում կբացվի ոստիկանության քոլեջ և ուսումնական կենտրոն27 ապրիլի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության ակադեմիային կից կբացվի ոստիկանության քոլեջ և ուսումնական կենտրոն: Այդ մասին ոստիկանության բարեփոխման շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Արդեն հինգշաբթի կառավարության նիստում որոշում կկայացվի ոստիկանության քոլեջի և ուսումնական կենտրոնի ստեղծման մասին: Քոլեջն երկամյա միջին մասնագիտական կրթություն կտա, իսկ կենտրոնում ուսուցումը կտևի 6 ամիս»,-ասել է Օսիկյանը: Ինչպես հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, այժմ կազմվում են ընդունելության քննությունների թեստերը և արդեն աշնանը կսկսվի ընդունելությունը: Ըստ Օսիկյանի, քոլեջի և ուսումնական կենտրոնի բացումը կօգնի համալրել ոստիկանության շարքերը առավել պրոֆեսիոնալ մասնագետներով, որոնք կարող են զբաղեցնել կրտսեր և միջին պաշտոններ ոստիկանության համակարգում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |