«Հայկական ժամանակ». Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կապված է Գավառում եղած սպանությունների հետ28 ապրիլի 2011 - 09:57 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Գավառում երեք անձանց դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձանց` Արամ և Արթուր Մարտիրոսյանների անունները կապվում են դատավոր Մնացական Մարտիրոսյանի հետ: Թերթը նշում է. «մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նշված անձինք Մնացական Մարտիրոսյանի հորեղբոր տղաներն են: Այս տեղեկությունը հնարավոր չի եղել պաշտոնապես ճշտել, քանզի դատավորի գործավարն ու քարտուղարը մեկնաբանություններ չեն տալիս: Դեպքը, որի շրջանակում կալանավորվել են Մարտիրոսյան եղբայրները, տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն, դեպքի հետ կապված երեք հոգու մեղադրանք է առաջադրվել միայն այս տարվա մարտին: Հենց այդ գործով է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրվել»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |