Երեկ բացված գործարանն այսօր արդեն հրդեհվել է28 ապրիլի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` «Պոլիմերտրուբ» գործարանի տարածքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 06.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ: Այնուհետու դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` 07.25-ին: Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քմ. մակերեսով: Նշենք, որ գործարանի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |