Մարինա Չալիկյան. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ հաճախ թերագնահատում են իրենց

PanARMENIAN.Net - Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ հաճախ թերագնահատում են իրենց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ունիսոն» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Չալիկյանը: Ըստ նրա, «Ունիսոն»-ում այդ մարդկանց հետ մասնագետներ են աշխատում, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ բարդույթները: Մենք ցույց ենք տալիս նրանց ինչպես ռեզյումե գրել, ինչպես նախապատրաստվել հարցազրույցի»,-ասել է նա: Չալիկյանը նշել է, որ ոմանց արդեն հաջողվել է աշխատանք գտնել www.disability.am կայքի շնորհիվ: «Մեզ արդեն զանգահարել են և խնդրել են իրենց տվյալները հեռացնել կայքից, քանի որ արդեն աշխատանք են գտել»,-ասել է Մարինա Չալիկյանը: Ըստ նրա, այդ կայքում հիմնականում գրանցվում են 16-50 տարեկան մարդիկ:

Նա նշել է, որ լինում են դեպքեր, երբ մարդը հաշմանդամ է դառնում աշխատավայրում, սակայն, հետո բավական դժվար է լինում դա ապացուցել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---