Երթուղայինի վարորդը ծեծել է ուղևորին

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա Սարգիս Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 81 երթուղային տաքսու վարորդը Սասունցի Դավթի հրապարակի մոտակայքում ծեծի է ենթարկել իրեն և պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 14.30-ին, պարզվել է, որ Սարգիս Մ.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 29-ամյա Արմեն Ս.-ն:

Կատարվում է քննություն, հաղորդում են Ոստիկանությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---