Երևանում հաշմանդամները դուրս կգան երթի ի պաշտպանություն իրենց իրավունքների

Երևանում հաշմանդամները դուրս կգան երթի ի պաշտպանություն իրենց իրավունքների

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունները կկազմակերպեն «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիա, նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Ակցիան կմեկնարկի խաղաղ երթով, որին կմասնակցեն հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդիկ Երևանից և հանրապետության մարզերից: Այն սկիզբ կառնի 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի մոտից և կավարտվի Գաֆեսճյան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր), որտեղ տեղի կունենա բացօթյա համերգ` հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Համերգը կազմակերպվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի աջակցությամբ:

Համերգի ընթացքում կկայանա հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահոված գործատուների մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Միջոցառմանը կցուցադրվեն նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված սոցիալական տեսահոլովակները:

Ակցիան իրականացվում է Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---