ՎիվաՍել-ՄՏՍ 90 մլն դրամ է հատկացրել համայնքային զարգացման ծրագրի իրականացման համար

ՎիվաՍել-ՄՏՍ 90 մլն դրամ է հատկացրել համայնքային զարգացման ծրագրի իրականացման համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Պատվի գործ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է համայնքային զարգացման ծրագիր Արմավիրի և Արարատի մարզերում

Ընկերությունը 90 մլն դրամ է հատկացրել «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությանը` Արարատի և Արմավիրի մարզերում հանրային նշանակության կառույցների հիմնանորոգման համար:

Ընթացքում են Արարատի մարզի Զովաշեն գյուղի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման, պատուհաններն ու դռները նորերով փոխարինելու, մանրահատակի տեղադրման և առհասարակ` տարածքի վերանորոգման աշխատանքները:

«Պատվի գործ»-ի հետ համագործակցության շրջանակներում նույն գյուղում կկառուցվի հայ-ռուսական բարեկամության այգի: Իսկ Արմավիրի մարզում` Օշականի ճակատամարտի ընթացքում Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը հիմնանորոգվել է:

«Հայ ժողովուրդը միշտ եղել է քաղաքակիրթ այն ազգերի թվում, որոնք գնահատել են ժողովուրդների միջև բարեկամությունը: Մեզանում հայ-ռուսական հարաբերությունների արժևորումն արտահայտվել է նաև մշակույթի լեզվով: Դրա վկայությունն են նաև ձեռնարկված այս քայլերը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---