Հայաստանի փոխվարչապետն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկրում սպասվող մարդահամարը![]() 3 մայիսի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Ա.Գեւորգյանը մայիսի 3-ին ընդունեց ՀՀ-ում Եվրոպական միության մշտական պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լուցենբերգերին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Կողմերը քննարկեցին Հայատանում մարդահամարի անցկացման աշխատանքներին Եվրամիության աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը ներկայացրեց մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները, տեղեկատվություն ներկայացրեց կատարված աշխատանքների, մասնավորապես` 2010 թ.-ի հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի վերաբերյալ: Նշվեց նաեւ մարդահամարի համար անհրաժեշտ ֆինանսական ծավալների, ինչպես նաեւ այն ֆինանսական միջոցների մասին, որոնք ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգրավել դոնոր կազմակերպությունների, մասնավորապես` ԵՄ կառույցների եւ ԵՄ անդամ պետությունների միջոցով: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ մարդահամարի կազմակերպման համար պետբյուջեից հատկացումները կկազմեն ընդհանուր գումարի 25 տոկոսը` նախորդ մարդահամարի 21 տոկոսի փոխարեն: Ֆինանսական այլ միջոցների ներգրավման համար ՀՀ կառավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային եւ դոնոր կազմակերպությունների հետ: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, կարեւորելով մարդահամարի անցկացումը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին, ներկայացրեց Եվրամիության աջակցության հնարավոր տարբերակները: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնելով մոտեցման համար` նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում կքննարկի հայկական կողմի համար համագործակցության առավել արդյունավետ տարբերակը` աշխատանքները ԵՄ-ի հետ շուտափույթ սկսելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածքային զարգացման բնագավառում ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ այս բնագավառում իրականացվող ծրագրերը հայկական կողմից համակարգելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը: Միեւնույն ժամանակ Ա. Գեւորգյանը կարեւորեց ԵՄ-ի հետ համագործակցությունը` կարծիք հայտնելով, որ տարածքների համաչափ զարգացման բնագավառում ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը եւ համագործակցության ընդլայնման եւ խորացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Եվրոպական ռեգիոնների ասամբլեային Հայաստանի Հանրապետության, մասնավորապես` Տավուշի եւ Լոռու մարզերի անդամակցությանը: Կողմերը կարեւորեցին տարածքային իշխանությունների ուղիղ համագործակցության հնարավորությունը` նշելով, որ նման գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |