Անկախության նամականիշի դիզայնը կարող է հեղինակին 2 միլիոն դրամ պարգևել

Անկախության նամականիշի դիզայնը կարող է հեղինակին 2 միլիոն դրամ պարգևել

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է Փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ` 3,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով:

«Հայփոստը» անհատ նկարիչներին, դիզայներներին ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու փոստային նամականիշերի դիզայնի մրցույթին հետևյալ թեմայով.

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կատարման տեխնիկան եւ նյութի ընտրությունն ազատ է, նորամուծությունների կիրառումը` խրախուսելի:

Պարգևատրում.

Առաջին մրցանակ - 2 000 000 ՀՀ դրամ,

Երկրորդ մրցանակ - 1 000 000 ՀՀ դրամ,

Երրորդ մրցանակ - 500 000 ՀՀ դրամ:

Հայտերի հանձնման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Հավելյալ տեղեկությունների համար մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել (+37410) 514 768 հեռախոսահամարով կամ այցելել www.haypost.am կայք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---