Հայ և ռուս գիտնականները միասին կյուրացնեն տիեզերական տարածությունը

Հայ և ռուս գիտնականները միասին կյուրացնեն տիեզերական տարածությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա հայ գիտնականների հանդիպումը ռուսական պատվիրակության հետ: Հանդիպումը նվիրված է տիեզերական հետազոտությունների վերաբերյալ հայ-ռուսական համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տիեզերական տարածության յուրացման համագործակցության ուղիները:

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտնականները, հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---