Սփյուռքի նախարարը ուսանողներին ներկայացրել է իր գերատեսչության գործունեությունը

Սփյուռքի նախարարը ուսանողներին ներկայացրել է իր գերատեսչության գործունեությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի պետական համալսարանի հրավերով հանդիպեց բուհի ուսանողներին: ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի բացման խոսքին հաջորդեց ՀՀ սփյուռքի նախարարի ելույթը: Ողջունելով ներկաներին` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հպարտ է ԵՊՀ-ի սան լինելով և ավելացրեց, որ համալսարանը, գիտելիքներ փոխանցելուց զատ, զբաղվում է նաև մարդակերտման և հայակերտման գործունեությամբ` առաջնորդվելով բուհում ձևավորված բարի ավանդույթներով:

Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ձևավորման և զարգացման պատմությունը, անդրադարձավ նախարարության գործունեությանն ու առանձնահատկություններին` նշելով, որ սփյուռքի նախարարությունը որդեգրել է ««Ճանաչել, վստահել, գործակցել». սկուզբունքը որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքային բանաձև»:

Հատուկ կարևորությամբ անդրադարձավ համահայկական առաջնահերթություններին` ԼՂՀ-ի հիմնախնդրի հայանպաստ կարգավորում, հայոց ցեղասպանության միջազգային դատապարտում և ճանաչում, Սփյուռքի ուծացման դեմ պայքար և այլն, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միակարծիք լինելն անհրաժեշտություն է:

Եզրափակելով ելույթը` նախարարը կոչ արեց ուսանողներին լավ սովորել` նշելով, որ ճանապարհ հարթելու միակ և հզոր զենքը գիտելիքն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը պարգևատրվեց ԵՊՀ-ի ուսանողական խորհդի մեդալով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---