Շատ հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը բիզնեսն առաջ տանելու համար

Շատ հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը բիզնեսն առաջ տանելու համար

PanARMENIAN.Net - Մի շարք հայկական տուրիստական գործակալություններ օգտագործում են Facebook-ը սեփական բիզնեսն առաջ տանելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հոլանդական փորձագետ Վիլյամ Բլոմը, որը Հայաստանում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգի և կայքերի առաջխաղացման սեմինարների շրջանակներում, որոնց մասնակցում են Հայաստանի և Վրաստանի 12 առաջատար տուրիստական գործակալներ: Սակայն Բլոմը նկատել է, որ հայկական տուրիստական գործակալներն առայժմ կոնկրետ առցանց ռազմավարություն չունեն: «Մեր նպատակն է ուղղորդել նրանց` թե ինչպես օգտագործեն այդ էջերը և զարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է հոլանդական փորձագետը:

Նրա խոսքով, այսօր ինտերնետը կարևոր դեր է խաղում տուրիստական գործակալների գործունեությունում: Այս համատեքստում նա նկատել է, որ գործակալությունների կայքերը կարևոր դեր են խաղում, քանի որ հենց դրանք են «կամուրջ» դառնում զբոսաշրջիկների և գործակալների միջև: Նա նկատել է նաև, որ այսօր կան բոլոր նախադրյալները Հայաստանում զբոսաշրջության հետագա զարգացման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---