Հայկ Հարությունյանն ու ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են կալանավոր թմրամոլների բուժումը![]() 13 մայիսի 2011 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության նորանշանակ ղեկավար Լորենցո Կարաֆիին և պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրայխին: Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նոր նշանակման առթիվ շնորհավորել է պատվիրակության ղեկավարին և հյուրերին ներկայացրել Հայաստանի քրեակատարողական համակարգի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղիներն ու առկա խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քրեակատարողական ծառայության երկարամյա համագործակցությունն ու հույս հայտնել, որ այսուհետ այն ևս կշարունակվի: Պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց առաքելության համար խիստ կարևոր է քրեակատարողական համակարգի հետ համագործակցությունը: Հանդիպման վերջում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող թմրամոլների արդյունավետ բուժում կազմակերպելու հնարավորությունները, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանհասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |