76 և 69 համարի երթուղիները սպասարկող ընկերությունները զրկվել են այդ իրավունքից

76 և 69 համարի երթուղիները սպասարկող ընկերությունները զրկվել են այդ իրավունքից

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանում քաղաքացիների կողմից ստացված բողոքների, տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի 27.04.2011թ. զեկուցագրի համաձայն՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից մարտի 23-ին որպես փոխադրավարձ ուղեւորներից գանձվել է 200 դրամ:

Ընկերության տնօրենը գրությամբ հաստատել է ընկերության կողմից 200 դրամ ուղեվարձ գանձելը, ինչը, ըստ էության, ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված` երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է:

Նաեւ պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշերով միկրոավտոբուսներով, եւ երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով։

Հիմք ընդունելով վերը նշված, ինչպես նաեւ իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրված մի շարք խախտումները, Երեւանի քաղաքապետի որոշմամբ մայիսի 20-ից լուծված են համարվում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, եւ նրանք նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---