Հայաստանում մայիսի 15-ից ամեն տարի նշելու են ընտանիքի միջազգային օրը

Հայաստանում մայիսի 15-ից ամեն տարի նշելու են ընտանիքի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում նշելու են ընտանիքի միջազգային օրը: Գլխավոր բանախոսը արձակագիր, հոգեբան Էլդա Գրինն է:

Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Բացի դրանից, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին շուրջ մեկ տասնյակ պատգամավորների հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է նոր տոն` Ընտանիքի օրը, որը նշվում է մայիսի 15-ին: Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում, այլ պետություններում:

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---