Գեղարքունիքի երեք դպրոցներ համալրվեցին համակարգիչներով

Գեղարքունիքի երեք դպրոցներ համալրվեցին համակարգիչներով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Գեղամավան և Նորատուս գյուղերի դպրոցներին նվիրեց համակարգիչներ։

«Մենք ողջունում ենք ընկերության այս նախաձեռնությունը, և հուսով ենք, որ «ԱրմենՏել»-ի այս ծրագիրը կլինի շարունակական: Նոր ուսումնական տարում ավելի շատ աշակերտներ կարող են մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», - նշեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

«Beeline պայծառ ապագա», դա երիտասարդներին ուղղված մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է, և ես ուրախ եմ, որ մեր պարագայում բիզնեսի սոցիալական պատասխանատվության հասկացությունն արդեն այսօր համահունչ է կրթական ծրագրերին և ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: Հուսով եմ, որ շնորհիվ մեր օգնության երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված կլինի համակարգիչների և ինտերնետ գրագիտության հարցում», - ասաց «ԱրմենՏել» վաճառքի տնօրեն Ա. Սիվոլապովը:

«ԱրմենՏել»-ն իրականացնում է այս ծրագիրն արդեն երորրդ տարին, և այդ ժամանակահատվածում համակարգիչներով համալրվել են Հայաստանի տասնյակ դպրոցներ: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում շրջաններին, հատկապես գյուղական և սահմանամերձ դպրոցներին. նպատակ ունենալով խթանել համակարգչային տեխնոլոգիաների հավասար հասանելիությունն ամբողջ հանրապետությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---